WhoScored-ը կազմել է Բունդեսլիգայի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը:
Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ երրորդ տուրում դորտմունդցիները տնային խաղում 3:1 հաշվով հաղթել էին «Հերտային», իսկ Մխիթարյանը դարձել էր երրորդ գոլի փոխանցման հեղինակը: