Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Ուկրաինայի բարձրագույն խմբում հանդես եկող Դնեպրոձերժինսկի «Ստալում»: Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով:
Ամռանը Հովսեփյանը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերին: 2014/15 մրցաշրջանում նա ելույթներ էր ունենում Դոնեցկի «Մետալուրգում», որն այժմ գոյություն չունի և միավորվել է Դնեպրոձերժինսկի «Ստալի» հետ: