ԱՄՆ-ում սկսել են հագուստ վաճառել ռեփեր Քանյե Ուեսթին աջակցելու խորհրդանշաններով, որը հայտարարել է նախագահ դառնալու մտադրության մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Մարզաշապիկները, տոլստովկաները, կրծքանշանները և պլակատները հայտնվել են Etsy կայքում, որը մասնագիտացած է ձեռքով պատրաստված ապրանքների վաճառքի բնագավառում: Հագուստի վրա տպագրված են կարգախոսներ ռեփերի մականունով (Yeezy). «Yeezy for President», «Yes, we Kan» և «Yeezus 2020»: Մարզաշապիկի միջին գինը 20 դոլար է:
2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր ցանկության մասին ռեփերը հայտարարել է օգոստոսի վերջին MTV Video Music Awards մրցանակի հանձնման ժամանակ: Երաժշտի հայտարարությանն արձագանքել են Վաշինգտոնում: «Հետաքրքիր է՝ նա ինչ նախընտրական կարգախոս է կարելու իր գլխարկի վրա»,- մեկնաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: