Հունգարիայում միգրանտների հետ կապված ճգնաժամային իրադրությունը, որն ստիպեց իշխանություններին նրանց ավտոբուսներով ուղարկել Ավստրիայի հետ սահման, պայմանավորված Է ԵՄ-ի քաղաքական գործիչների անպատասխանտու հայտարարություններով եւ ձախողված միգրացիոն քաղաքականությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Այն, ինչ Հունգարիայում տեղի Է ունենում անցած երեկոյից, երկու բանի հետեւանք Է: Առաջին՝ ԵՄ-ի ձախողված միգրացիոն քաղաքականության, իսկ, երկրորդ, եվրոպացի քաղաքական գործիչների մի շարք անպատասխանատու հայտարարությունների»,- լրագրողներին ասել Է Սիյարտոն Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նիստից առաջ
Պատասխանելով այն հարցին, թե ում անպատասխանատու հայտարարություններն ինքը նկատի ունի, նախարարն ասել Է. «Բոլորն են լսել հայտարարություններն այն մասին, որ ապաստան տրամադրելու ընթացակարգերն անցկացվելու են անկախ այն բանից, թե ինչպես են միգրանտները հասնում այս կամ այն երկիր»:
«Եվրոպական նորմերը նախատեում են, որ ասպաստան տրամադրելու ընթացակարգը քննարկվում Է այն երկրում, որտեղ այն տրվել Է: Նման հայտարարությունները կարող են սխալ հասկացվել միգրանտների եւ անօրինական փոխադրողների կողմից»,- հավելել Է Սիյարտոն:
Նա նշել Է, որ փախստականները, հրաժարվելով կատարել Հունգարիայի իշխանությունների պահանջները, ուղեւորվել են կարեւորագույն երկաթուղային կայարաններ ու ավտոմայրուղիներ: «Ստեղծվել Է արտակարգ դրություն, ուսբի մենք որոշել ենք նրանց նստեցնել ավտոբուսներ եւ հասցնել մինչեւ Ավստրիայի սահման, ուր նրանք ցանկանում Էին գնալ»,- հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: