ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գործի է դրել բոլոր փաստարկները` Իրանի միջուկային գործարքի անվտանգության մեջ Սաուդյան թագավորին համոզելու համար: Այդ հարցը քննարկելու նպատակով` թագավոր Սալմանն անձամբ մեկնել է Վաշինգտոն:
Էր Ռիադը մինչև վերջերս ասել է, որ Թեհրանի հետ հարաբերությունների հաստատումը մեծապես կսրի առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում: Շրջափակումը հանվել է, Իրանի տնտեսությունը պետք է կտրուկ բարելավվի: Սակայն ինչ է զենքի հետ, ոչ ոք չգիտի: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ Իրանն աջակցում է Եմենի հութիներին, նրանց հետ այժմ կռվում է արաբական կոալիցիան: Սակայն Օբաման հավաստիացրել է, որ ստուգման մեխանիզմը արդյունավետ կլինի: Իսկ եթե Իրանը խախտի պայմանավորվածությունը` պատժամիջոցներն անմիջապես կվերադարձվեն: