Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ում «Մերսեդես C220» մակնիշի 86 ՏՍ 776 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Գ.-ը, ուղևորներ' 1987 թ. ծնված Հ. Մ.-ը, 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացավել Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:
Բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մնացածներինը' ծանր, իսկ 1986 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներ Գ. Վ.-ին, Գ. Ս.-ին, Տ. Ս.-ին, այնուհետև հոսանքազրկել ու գազազրկել ավտոմեքենան:
Սեպտեմբերի 6-ի, ժամը 09.00-ի դրությամբ 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը մահացել են:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Գ. Սահակյանը կոչումով մայոր էր, Գ. Վարդանյանը կոչումով ենթասպա էր, Տ. Սեդրակյանը կոչումով կապիտան էր, իսկ վիրավորներից Հ. Միրզոյանը' սերժանտ է: