ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:

 

2015 թվականի սեպտեմբերի 5-ին' ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի 86 ST 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:

 

Զինծառայողներ՝ մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը և կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրանց վիճակը գնահատվում է ծանր կայուն:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զն նություն, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։