Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը սեպտեմբերի 7-ին Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ համատեղ պատարագ է անցկացրել:
«Հայերն աշխարհում առաջինն են ընդունել քրիստոնեությունը: Հայ ժողովրդին հալածում էին միայն այն պատճառով, որ քրիստոնյա են»,- Ֆրանցիսկոսի խոսքերը մեջբերել է Vatican Radio-ն:
Պոնտիֆիկոսը նշել է, որ չկա քրիստոնեություն առանց հալածանքների: Նա ցանկություն է հայտնել հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր խոշտանգումներից, քաղցից և ցրտից մահացել են միայն քրիստոնյա լինելու պատճառով: