Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշում ավարտվեց Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման առաջին խաղակեսը:
Մեր ազգային ընտրանին չկարողացավ հաղթահարել մրցակցի արգելքը և գոլ հեղինակել:
Հանդիպումը բավականին ակտիվ սկսած դանիացիները նույնպես գոլային առավելության չհասան:
Նշենք, որ խաղակեսի ընթացում մերոնցից զգուշացվեցին Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը:
Թիմերը ընդմիջման գնացին առանց գոլերի:
Հուսանք` մերոնց կհաջողվի երկրորդ խաղակեսում գրավել մրցակցի դարպասը:
Հավելենք, որ ողջ խաղակեսի ընթացքում մեր հավաքականին ջերմորեն աջակցում էին երկրպագուները: