Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: «Երբեք մի ասա երբեք»,- այդ մասին հարցին ի պատասխան՝ ասել է նա «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված հարցազրույցում՝ միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այդ հարցի հետ կապված:
Վերադարձի վերաբերյալ դեռևս հստակ չի հայտարարվել, բայց PR տեխնոլոգիան կիրառվել է, և հասարակության քաղաքական ակտիվ զանգվածի մոտ կրկին կա սպասում: Դա PR տեխնոլոգիա է, որ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադարռնալուն, Բադալյանի կարծիքով, վերջինս երբեք չի էլ հեռացել քաղաքականությունից:
«Նա իրեն պասիվ է պահում, բայց երբեք չի հեռացել քաղաքականությունից:
Ի դեպ վերադարձ ասելով մենք պետք է հասկանանք, վերադարձ, որպես ի՞նչ` շարքային պատգամավո՞ր, գործող կուսակցության հիմնադիր-ստեղծո՞ղ: Դրանք դեռ պարզ չէ: Պարզապես նրա կողմնակիցների կողմից ստեղծվել է իր առաջիկա հարցազրույցին սպասելու աժիռտաժ:
Ի դեպ, հատկանշական է, որ այս խոսակցությունները սկսվել են Սահմանադրական փոխոխությունների շեմին: Ամենայն հավանականությամբ, հանրաքվեն կանցնի աշնանը, Սահմանդրության փոփոխությամբ, ամբողջությամբ կառավարման համակարգն է փոխվում, և Քոչարյանը չլինելով թիմային գործիչ, կամ կուսակցության ղեկավար, այլ լինելով անհատ գործիչ, նա իր հետաքրքրություններն ունի Հայաստանի պետական կառավարման համակարգում, որովհետև ունի նաև բիզնես շահեր»,- ասաց Բադալյանը: