Այս պահին Էրեբունիում լարված վիճակ է: Քիչ առաջ ականատեսներից մեկը Armlur.am-ինհայտնել է, որ «Սանիթեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են գրասենյակի գլխամասային մասնաճյուղի մոտ և պահանջել իրենց աշախատավարձերը: Սակայն պահանջը ծեծկռտուքով է ավարտվել:
Պարզվում է' աշխատավարձերը պետք է տրվեին ավելի քան մեկ շաբաթ առաջ, սակայն անհասկանալի պատճառներով ուշացրել են: Սա զայրացրել է աշխատակիցներին, և նրանք որոշել են անձամբ դիմել ղեկավարությանը:
Մանրամասները՝ կզբնաղբյուր կայքում