Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը վերածել է պատերազմական գոտու միայն այն պատճառով, որպեսզի պահպանի իշխանությունն ու երկրւմ միանձնյա նախագահական համակարգ ներդնի: Տեսակետը Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերի հայերեն էջերի պատասխանատու-խմբագիր Բագրատ Էստուկյանինն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Էստուկյանը սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած ասուլիսին շեշտեց, որ այդ նպատակին հասնելու համար Էրդողանը երկրում բնակվող 20 միլիոն քրդրեի դեմ պատերազմ է սկսել եւ այն խոշոր քաղաքներում, որտեղ ապրում են քրդեր, զինված գործողություններ է իրականացնում:
«Երկրում ահավոր իրավիճակ է: Իշխանամետ ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում, իսկ գաղտնի ծառայություններն էլ ստուգումներ են կատարում եւ շատ հաճախ խաբում, թե իբր այս ամենի կենտրոնում կանգնած են հայերը»,- ընդգծեց Էստուկյանը' հավելելով, որ շատ հաճախ եթերով հաղորդում են, թե իբր ոչ թե քրդերն են այս իրավիճակի մեղավորները, այլ տեղացի հայերը:
Էստուկյանը շեշտում է, որ վերջին շրջանում թուրքահայերը շատ քաղաքականացված են: Եթե նախորդ ընտրություններին հայերը հիմնականում իրենց ձայնը տվել են աջակողմյան գաղափարախոսությունը պաշտպանող կուսակցություններին, այս անգամ թուրքահայերը իրենց ձայնը տվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: «Թուրքիայում վերջին ընտրություններին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն իրենց ձայնը տվել են նաեւ Թուրքիայում ապրող հույները, ասորիներն ու հրեաները: Պոլսահայերի հիմնական մտահոգությունը տարածվող ապատեղեկատվությունն է: ՄենÖ „ նաեւ գիտենք, որ թուրքական գաղտնի ծառայությունները գիտեն, թե եկեղեցիները որ ժամին են աշխատում եւ որ ժամերին է աղոթատեղիներում մարդաշատ, կամ' երբ են դպրոցներում դասերն արձակվում, որպեսզի կարողանան հարմար պահին հարձակվել»,- ասաց Էստուկյանը' հավելելով, որ իրավիճակը մինչեւ նոյեմբերի 1-ը' (այդ օրը Թուրքիայում նշանակված է արտահերթ խորհրդարանական ընտրություններ-հեղ.) իրավիճակն ավելի կլարվի եւ դա ձեռնտու կլինի միայն երկրի նախագահին: