Հունգարիայի իրավապահները սեպտեմբերի 15-ին ձերբակալել են ռեկորդային թվով միգրանտների, որոնք փորձել են անօրինականորեն հատել սահմանը: Խոսքը վերաբերում Է ավելի քան 9,3 հազար հոգու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին հաղորդել Է ոստիկանության կայքը:

 

«Սահմանի ապօրինի հատման համար ձերբակալվել Է 9380 մարդ»,- ասված Է տարածված հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը 5 մարդու նկատմամբ գործ Է հարուցել «փաստաթղթերի կեղծման համար», եւս 13-ը «ձերբակավել են մարդկանց անօրինական փոխադրման կասկածանքով»:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Հունգարիան սեպտեմբերի լույս 15-ի գիշերը միգրանտների համար արգելափակել Է Սերբիայի հետ սահմանը: Կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 02:00-ից) հետո «Խորգոշ 2» սահմանային հիմնական հետիոտն անցումը փակվել Է, ինչը հանգեցրել Է սերբական կողմից այն փախստականների աստիճանական կուտակման, որոնք ցանկանում են հայտնվել Հունգարիայի տարածքում: Դեռ կեսգիշերին մոտ վերահսկիչ անցակետը բաց Է եղել, եւ այդ ժամանակ թույլ են տվել անցնելու գաղթականների վերջին խմբին, բայց այնուհետեւ ոստիկանները կրկին փակել են անցումը:

 

Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից Հուգարիայում ուժի մեջ Է մտել Սահմանի պաշտպանության եւ միգրացիայի մասին օրենքների նոր փաթեթը: Նոր միջոցները ենթադրում են բանակի մասնակցությունը սահմանի վերահսկողությանը, երեք տարվա բանտարկության տեսքով քրեական պատիժ՝ սահմանն անօրինականորեն հատելու համար (ավելի վաղ դա համարվում Էր վարչական իրավախախտում), սահմանախախտների վտարում Սերբիա, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակի տրամադրման պահանջների քննարկման արագացված գործընթաց եւ պատժի խստացում մարդկանց մաքսանենգության կազմակերպիչների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: