Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 RD 979 (վարորդ' 1982 թ. ծնված Մ. Պ.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 866 TR 61 պետհամարանիշներով (վարորդ' Ա. Վ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ' 1966 թ. ծնված Ա. Վ.-ը և ուղևոր' 1987 թ. ծնված Ա. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Օպել Աստրա Ջի» ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տեսանյութը՝ Shamshyan.com