«Բաշնևֆտ»-ի բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող գործարար Լևոն Հայրապետյանին հետաքննությունն ազատել է տնային կալանքից:

 

«Քննիչի որոշմամբ՝ Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը տնային կալանքից փոխարինվել է չմեկնելու մասին ստորագրությամբ»,- ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը՝ պարզաբանելով, որ այդ որոշումն ընդունվել է «պայմանավորված նրանով, որ լրացել է կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը»:

 

Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնևֆտ»-ի գործով նա կալանքի տակ էր պահվում անցյալ տարվա հուլիսի 17-ից, իսկ մյուս գործով՝ խարդախությամբ 700 հազար դոլարի հափշտակման մասին, որը ստացվել է Բաշկիրիայից սենատոր իգոր Իզմեստևի մորից՝ անցյալ տարվա սեպտեմբերից: Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերադարձնելով լրացուցիչ քննության: Այսպիսով, սպառվել է հետաքննության ընթացքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը, որը սահմանված է 12 ամիս: