Դիարբեքիրի Սուր շրջանում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի ժամանակ թուրքական ոստիկանությունը թալանել է տեղի հայկական կաթոլիկ եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Ozgur Gundem կայքը:

 

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանը, ով հայտնել է, որ իրենք պատրաստվում են հետաքննություն սկսել կատարվածի առնչությամբ, տեղեկացրել է, որ ոստիկանությունը եկեղեցի է մուտք գործել դռները կոտրելով: «Եկեղեցու նյութական վնասը շուրջ 300 հազար թուրքական լիրա է (շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար): Ակնհայտ է, որ եկեղեցու դեմ հարձակում է իրականացվել, ինչն անընդունելի է»,- նշել է Քարագյոզյանը: Նա տեղեկացրել է, որ գողացվել են հախճապակու վրա արված 6 նկար, ինչպես նաև փորագրված պատմական քարեր:

 

Հիշեցնելով Ջիզրեում ոստիկանության կոմղից բարձրախոսներով հնչեցրած այն արտահայտությունը, թե «Բոլորդ հայ եք»' Միջագետքի հայերի միության նախագահն ահազանգել է, որ երկրում «հայ»-ը շարունակում է իբրև վատ ընկալվել: