Երեկ Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել: Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինվորական կոմիսարը: ՏեղեկությունըԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից:

 

 

 

Նշենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին:

 

 

 

Գյուղացիները ֆոտոլրագրող Գագիկ Շաշմշյանի հետ զրույցում ասում էին. «Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան: Դրանից հետո Արթուրը գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, Նիվայով գալիս է գյուղապետարանի դիմաց, մեքենան կայանում այնտեղ և մոտ 800 մետր հրացանով բարձրանում վերև, որտեղ տաբուրետկայի նստած է լինում զինկոմը: Ոչ դես, ոչ դեն՝ 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից՝ ասելով, թե՝ խփեցի, բալեքիդ էլ եմ խփելու»: Քանի որ կրակոցները մահացու էին, զինկոմը վայրկյաններ անց գիտակցության չգալով մահանում է:

 

Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է: