ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

 

 

Պեկինում վարչապետ Աբրահամյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի, Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի նախագահ Խու Սյաոլյանի, Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի (CCECC) փոխնախագահ, կոմկուսի առաջին քարտուղար Սոն Յոնի հետ:

 

 

Վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը:

 

 

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սիան (Շենսի նահանգ), որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական համաժողովին: Ֆորումի շրջանակներում վարչապետ Աբրահամյանը հանդիպում կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ (փոխվարչապետ) Վան Յունի հետ: