Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ամենաապահովը հենց էստեղ եմ ինձ զգում, էս տղերքի կողքին' ուր շատ հստակ է, թե որտեղ և ով է թշնամին և ով քո բարեկամը, ու ամեն անգամ հետ գալով այս կեղտոտ միջավայրը, ուր մարդիկ բացի կեղտից ուրիշ ոչինչ չեն ուզում տեսնել, ուր չգիտես, թե ով որտեղից քեզ նենգաբար կխփի, ուր դիմացինդ անհամբեր սպասում է, թե երբ կսայթաքես, որ քեզ լափի և ուրախանա քո անկումից, ակամայից կարոտում ես գլխիդ վրայով սուրացող փամպուշտների, մոտակայքում պայթող ականների ձայներին, կացարանի չոր անկողնուն, մետաղի ու վառոդի ջերմ շփումից առաջացած հատուկ հոտին, ու իսկական տղամարդուն վայել խոսքին ու զրույցին...»: