ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

 

 

2015 թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:50-ին, Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուսլան Սերգեյի Մկրտչյանը (ծնվ. 1986թ )՝ կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վերքեր ախտորոշմամբ:

 

 

Ըստ նախնական տվյալների՝ Ռ.Մկրտչյանը նշված վնասվածքն ստացել է 21.09.15թ-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մարտական հենակետում ինժիներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից:

 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանության փորձ՝ կատարված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։

 

 

Կատարվում է նախաքննություն: