Սան Մարինոյի հավաքականը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Բավարիայի» և «Վոլֆսբուրգի» միջև հանդիպմանը, որի ժամանակ փոխարինման դուրս եկած Ռոբերտ Լևանդովսկին 9 րոպեում հինգ գոլ հեղինակեց:
«Լևանդովսկին 11 րոպեում 4 գոլ հեղինակեց, մեզ 20 տարի պահանջվեց նույնքան գոլ հեղինակելու համար: Ո՛չ... 5 գոլ՝ 9 րոպեում:»,- ասվում է հավաքականի գրառման մեջ: