Արդեն սովորություն է՝ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյանի հանդիպումներից առաջ Ադրբեջանը գնում է լարվածության: Այս մասին այսօր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

«Այս խնդրին լուծում տալու երկու ճանապարհ կա: Մեկը՝ ուժի դեմ կիրառել ավելի մեծ ուժ, ինչը, կարծում եմ, մեր բանակը որոշ չափով անում է: Երկրորդ՝ ես խորապես համոզված եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկության և միասնաբար գործելու դեպքում կարող են առնվազն կտրուկ նվազեցնել նման լարվածությունը, հարձակումները, սադրանքները, զոհերը: Թե ինչու չեն անում, դա պետք է փնտրել նրանց մեջ առկա տարաձայնություններով ու տարբերություններով: 

 

Այս պարագայում դարձյալ մեր հույսը մնում է մեր բանակի հզորությունը, հակառակորդին համարժեք պատասխան տալու կարողությունը»,- նշեց Վարդանյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում