Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը գլխավորել է Forbes-ի՝ վերջին տասը տարում ամենահարուստ մարզիկների քսանյակը:
2005-ից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում մարզիկը վաստակել է 845 մլն դոլար:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ) - 845մլն
2. Ֆլոյդ Մեյուեզեր (ԱՄՆ, բռնցքամարտ) - 660 մլն
3. Քոբի Բրայանթ (ԱՄՆ, վասկետբոլ) - 475 մլն
4. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ) - 472 մլն
5. Ֆիլ Միքելսոն (ԱՄՆ, գոլֆ) - 468 մլն
6. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս) - 455 մլն
7. Դևիդ Բեքհեմ (Անգլիա, ֆուտբոլ) - 441 մլն
8. Մեննի Պակյաո (Ֆիլիպիններ, բռնցքամարտ) - 432մլն
9. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ) - 407 մլն
10. Լիոնել Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ) - 350 մլն
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան միակ կինն է այդ ցուցակում: Թենիսիստուհին զբաղեցնում է 18-րդ տեղը: Նշված ժամանակաշրջանում նա վաստակել է 250 մլն դոլար:
20 ամենաբարձր վարձատրվող մարզիկներն ընդհանուր առմամբ վերջին տասը տարում վաստակել են 7,7 մլրդ դոլար:
Նշենք, որ ցանկում ընդգրկված են միայն այն մարզիկները, որոնց մարզական կարիերան շարունակվել է գնահատվող ժամանակաշրջանի մեծ մասում: