Ինձ դուր են գալիս Ռոնալդուն, Մեսսին, Նեյմարը, Չիչարիտոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է իսպանացի հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը՝ իր նոր սկավառակի շնորհանդեսի ժամանակ:
«Հեշտ չէ այնպիսի կամքի ուժ ունենալ, որպեսզի այդպես մարզվես, ուժեղ լինես և գոլային հոտառություն ունենաս, այն դեպքում, երբ մարդիկ ասում են՝ նա ինչ գեղեցիկ է: Այո, ես Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն եմ, որովհետև հեշտ չէ լինել գեղեցիկ և լավ ֆուտբոլ խաղալ: Ինձ դուր են գալիս Մեսսին, Նեյմարը, Չիչարիտոն: Ինձ դուր են գալիս բոլոր լավ խաղացողները»,- երգչի խոսքը մեջբերում է marca-ն: