ՀՀ ոստիկանությունը արձագանքում է Գյումրիում ընթացող հանրահավաքի մասնակիցների հնչեցրած մեղադրանքներին.
Գյումրիում ընթացող հանրահավաքի բանախոսներից մեկը իր ելույթում մեղադրանք է ներկայացրել ոստիկանությանը, թե ոստիկաններն անջատել են թույլատրված հանրահավաքի էլեկտրասնուցումը:
Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունն իր գործառույթների բերումով որևէ առնչություն չունի հանրահավաքներն էլեկտրական հոսանքով ապահովելու, հոսանքն անջատելու և այդ կարգի այլ խնդիրների հետ:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ոստիկանությանն անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մտայնությունից ու փորձերից: Այս մասին ասված է ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանի տարածած հաղորդագրությունում:ՀՀ ոստիկանությունը արձագանքում է Գյումրիում ընթացող հանրահավաքի մասնակիցների հնչեցրած մեղադրանքներին.