«Իսլամական պետությունը» պատրաստվում է ծածկել աշխարհը միջուկային ցունամիով և ոչնչացնել հարյուր միլիոնավոր մարդկանց: Այժմ ահաբեկիչները ցանկանում են հասանելիություն ստանալ միջուկային զենքին: Այս մասին Daily Express պարբերականին ասել է հայտնի գերմանացի լրագրող Յուրգեն Թոդենհեֆերը:

 

Նա միակ լրագրողն է, որին գրոհայինները թույլ են տվել մի քանի օր անցկացնել նրանց կողմից օկուպացված տարածքում: Լրագրողը տեսածից շոկի մեջ էր: «Իսլամական պետությունը» շատ ավելի վտանգավոր և ազդեցիկ է, քան կարծում են Արևմուտքում:

 

Նրա խոսքով' քաղաքակրթությունը դեռևս չի բախվել նման լուրջ մրցակցի հետ, և շատ դժվար կլինի չեզոքացնել նրան: