Փարիզն սկսել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի «ռազմական հանցագործությունների» քրեական հետաքննությունը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Սեպտեմբերի 15-ին հետաքննությունը նախաձեռնել է Փարիզի դատախազը:
Նշվում է, որ հետաքննությունը հիմնված է ռազմական լուսանկարչի ցուցմունքների վրա, ով Սիրիայից 55 հազար լուսանկար է բերել՝ կառավարական զորքերի կողմից սպանված մարդկանց պատկերներով: