«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մալմյոյի» դեմ խաղում երկու գոլ հեղինակելով՝ եվրոպական այս հեղինակավոր մրցաշարում դուբլերի քանակով դարձավ առաջատար:

Այժմ պորտուգալացու ակտիվում կա 22 դուբլ: Նախկինում Ռոնալդուն առաջին հորիզոնականը կիսում էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ով իր թիմի վերջին խաղը՝ «Բայերի» դեմ դիմակայությունը, բաց թողեց վնասվածքի պատճառով:

Չեմպիոնների լիգայում ամենաշատ դուբլ հեղինակած ֆուտբոլիստները.

1.Կրիշտիանու Ռոնալդու - 22
2. Լիոնել Մեսսի - 21
3. Ռաուլ - 14
4. Ֆիլիպո Ինձագի - 12
5. Ռուդ Վան Նիստելրոյ - 11
6. Թիերի Անրի - 10
7-8. Զլատան Իբրահիմովիչ - 8
7-8. Քարիմ Բենզեմա - 8.