Միջազգային «Լավ երկրների ինդեքսում» (Good Country Index) 125 երկրների մեջ Ադրբեջանը զբաղեցրել է 122-րդ տեղը' հայտնվելով Իրաքի և Անգոլայի միջև:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ca-news-ը, Ադրբեջանից ավելի լավ երկրներ են համարվել Ռուանդան, Սուդանը, Կոնգոն, Հոնդուրասը, Մոզամբիկը:

 

 

Հայաստանն այդ ինդեքսում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Ղազախստանը:

 

 

Հետազոտությունների արդյունքները հանրագումարվել են յուրաքանչյուր երկրի համար մի քանի ցուցանիշների գծով հետևյալ կատեգորիաներում՝ գիտություն և տեխնոլոգիա, մշակույթ, միջազգային խաղաղություն և անվտանգություն, համաշխարհային կարգ ու կանոնի մեջ ներդրում, երկրագունդ և կլիմա, բարգավաճում և կայունություն, առողջություն և բարօրություն: