«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները: Գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ կհուշեն օրվա խորհրդի մասին։
Դրոշազարդարում կիրականացվի բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում։ Հատուկ ձևավորում կստանան ինչպես միջոցառումների վայրերը, այնպես էլ հարակից փողոցները, իսկ գիշերային Երևանը կգեղեցկացնի տոնական գեղարվեստական լուսավորությունը: Փողոցները կզարդարվեն նաև փուչիկներով, ժապավեններով և ձևավորման այլ տարրերով: