Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում հետաքրքրվում են, թե ում կողմից են Սիրիայում պայքարում ամերիկացիները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև այն պետությունները, որոնք մտնում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մեջ, բավական անհարմար վիճակի մեջ են դնում իրենց: «Հարցն այն է, թե ում կողմից են նրանք պայքարում այս պատերազմում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ. փոխանցում է ren.tv-ն:

 

Բացի այդ, նա մեկնաբանել է ԱՄՆ-ի մերժումը՝ կապված Սիրիայի հարցով Ռուսաստանին հետախուզական տվյալներ տրամադրելու հետ: Ռյաբկովի խոսքով՝ ԱՄՆ-ն քիչ ընդհանուր բան ունի «քաղաքական գործընթացի և ազգային հաշտեցման համար պայմաններ տրամադրելու հետ»: Չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգներն արդեն բավական երկար ժամանակ Սիրիայում գործողություն է իրականացնում, նրանց պայքարն արդյունավետ չէ: ԻԼԻՊ-ը շարունակում էր ահաբեկել ողջ Մերձավոր Արևելքը, և արժանի հակահարված արմատական իսլամիստները ստացել միայն այն ժամանակ, երբ իրավիճակին միջամտել է Ռուսաստանի Դաշնությունը:

 

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի մեջ մտնող երկրների ռազմաօդային ուժերն արդեն մեկ տարի շարունաիկ հարվածներ են հասցնում Սիրիայում, սակայն կան արդարացի հիմքեր հավատալու, որ նրանք պարզապես չեն հարվածում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: