«Էրեբունի-Երևան - 2797» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկել են առավոտյան ժամը 10:00-ին'«Սանիթեք» ընկերության նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների շքերթով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տոնի առիթով հատուկ զարդարված ջրցանների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել յուրատեսակ շքերթի, որով էլ, ըստ էության, մեկնարկել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2797» -ի տոնակատարության երկրորդ օրը։