Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրո 2016-ի ընտրական մրցաշրջանում և լքեց պայքարը`չտոնելով ոչ մի հաղթանակ:

 

Վերջին խաղում մեր ազգային ընտրանին ուժերը չափեց Ալբանիայի ընտրանու հետ և հաղթանակ նվիրեց մրցակցին: 

 

Հանդիպման մեկնարկից 9-րոպե անց Կամո Հովհաննիսյանը գրավեց սեփական դարպասը: Երկրորդ գոլը հյուրերը հեղինակեցին 23-րդ րոպեին` աչքի ընկավ Ջիմշիտին: Երրորդ գոլը 76-րդ րոպեին հեղինակեց Սադիկուն, որից հետո հյուրերը արդեն շնորհավորեցին միմյանց պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալու համար: Հանդիպումը հենց այդ` 0:3 հաշվով էլ ավարտվեց: 

 

Մեր ընտրանու կազմում զգուշացվեցին Արզումանյանը (17'),Յուզբաշյանը (27') և Անդոնյան (82'): Հայաստանի ընտրանու կազմում տեղի ունեցավ երեք փոխարինում՝ Օզբիլիսը փոխարինեց Յուզբաշյանին (46'), Սարկիսովը` Մովսիսյանին (59'), Պողոսյանը` Ղազարյանին (83):

 

Խաղավարտին ՖԱՖ-ը պաստառ բարձրացեց, որում գրված էր «Պահանջում ենք մարզիչ»:

 

Այսպիսով մեր ազգային ընտրանին մրցաշարում ելույթները ավարտեց` I խմբում գրավելով վերջին` 5-րդ հորիզոնականը: Մերոնք ողջ մրցափուլում իրենց ակտվում գրանցեցին 2 միավոր:

 

Խմբում երկրորդ տեղը զբաղեցրած ալբանացիները պորտուգալացիների հետ խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեցին: