Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (13) և 82 մմ-ոց ականանետերից (17 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

 

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: