Մեսսիի դեմ շատ հաճախ եմ խաղացել: Այս մասին ասել է Իսպանիայի հավաքականի դարպասպահ Իկեր Կասիլյասը՝ ընդգծելով, որ Արգենտինայի հավաքականի հարձակվողն իր համար ամենաբարդ խաղացողն է եղել:
«Ամենաբարդ մրցակիցն ինձ համար միշտ եղել է Մեսսին: Նրա դեմ շատ հաճախ եմ խաղացել»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:
Անդրադառնալով իր թիմին՝ դարպասապահը հավելել է. «Երիտասարդ թիմ ունենք: Ես մեծ եմ մյուս խաղացողներից, սակայն երբեմն մոռանում եմ տարիքս և մտածում եմ, թե մենք տարեկիցներ ենք»: