«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: «Մինչ այս, Կարեն Հարությունյանը ինչպես համակարգում, այնպես էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկար տարիների աշխատանքային փորձ ունի»,- ասաց Սարջանյանը:

 

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Եվգենի Բիբինը: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011թ.: