Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում արտագնա խաղում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթել էր ադրբեջանական «Գաբալային»: Հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Պիեր Էմերիկ Օբամեյանգը:

Այս գոլերի շնորհիվ ֆուտբոլիստը դարձավ գերմանական ակումբի երրորդ խաղացողը, ում հաջողվել է ընթացիկ շրջափուլում երեք գոլ հեղինակել մեկ մրցաշարի մեկ խաղում:

Ավելի վաղ նման արդյունք գրանցել են Հենրիխ Մխիթարյանը, ով երեք անգամ գրավել է «Վոլֆսբուրգի» (5:0) դարպասը և Մարկո Ռոյսը՝ հեթ-տրիկի հեղինակ դառնալով «Օդդի» դեմ խաղում (7:2):

Նշենք, որ ներկա պահին դորտմունդցիները 7միավորով գլխավորում են Եվրոպայի լիգայի իրենց խմբի մրցաշարային աղյուսակը: