Խաղում հաղթելու բավական հնարավորություն ունեինք: Այս մասին Բունդեսլիգայի 11-րդ տուրում  «Այնտրախտի» հետ հանդիպումը 0:0 հաշվով ավարտելուց հետո հայտարարել է  «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Մրցակիցը շատ լավ էր պաշտպանվում, քանի որ մենք  ազատ տարածություն քիչ ունեինք: Կարծում եմ  խաղում հաղթելու բավական հնարավորություն ունեինք: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներիցս, որ փորձեցին հնարավոր ամեն ինչ անել»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության  ընթացիկ մրցաշրջանում սա միակ խաղն է, որում Գվարիդոլայի թիմը հաղթանակ չի տոնել: