Լոնդոնը ժամանակավորապես դադարեցրել է Մեծ Բրիտանիայի և եգիպտական Շարմ Էլ Շեյխ քաղաքի օդանավակայանների միջև բոլոր չվերթները: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Բրիտանական կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է նոր տեղեկատվության հետ, որ ռուսական ինքնաթիռի կործման պատճառ կարող է լինել օդանավում եղած պայթուցիկ սարքը:

 

«Քանի դեռ ընթանում է հետաքննություն, մենք չենք կարող միանշանակ ասել, թե ինչու է ընկել ինքնաթիռը: Բայց նոր ինֆորմացիայի ի հայտ գալուն զուգահեռ, մտահոգություն է առաջանում, կապված այն վարկածի հետ, որ կործանման հավանական պատճառը պայթյունն է ինքնաթիռում»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:

 

Երկկողմանի թռիչքները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և Եգիպտոսի նախագահի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկել են եգիպտական օդանավակայանում անվտանգության միջոցները: Բրիտանիայի կառավարությունում ընդգծում են, որ սահմանափակումն առայժմ վերաբերում է միայն Շարմ Էլ Շեյխից Լոնդոն չորեքշաբթի օրերի չվերթներին:

 

Եգիպտոս է մեկնել բրիտանացի փորձագետների խումբ՝ գնահատելու օդանավակայանում իրավիճակը: Մինչև ստուգումների ավարտը, բրիտանական չվերթները հետաձգվում են:

 

Սեպտեմբերի 31-ին Airbus-321 ռուսական օդանավը, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են: