Համացանցում է հայտնվել սարսափելի տեսագրություն, որում իսլամիստները երեխաների են մահապատժի ենթարկում, տեղեկացնում է Mirror-ը:
Ըստ այդմ՝ «Իսլամական պետությունը» Սիրիայում մահապատժի է ենթարկել առնվազն 200 երեխաների: Հայտնի է, որ կադրերը հրապարակել են Եմենից ԻՊ-ի հակառակորդները:
ԶԼՄ-ները նկատում են, որ սա առաջին անգամը չէ, որ իր վայրագություններով հայտնի ԻՊ-ն հաշվեհարդար է տեսնում երեխաների հետ, սակայն այս ողբերգությունը աչքի է ընկնում իր մասշտաբներով: