Ինչպես տեղեկացնում է sportinfo.kz-ը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի տրանսֆերային իրավունքը ղազախական «Ակտոբեն» վաճառքի է հանել:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ակումբի հրավիրված նիստում հայտարարվել է, որ թիմի դրամարկղն այժմ դատարկ է, և առաջիկա գումարները կլինեն միայն եկող տարվա փետրվարին:

Որոշում է կայացվել չերկարաձգել պայմանագիրն «Ակտոբեի» գլխավոր մարզչի և նրա օգնականների հետ: Պայմանագրի բարձր պայմաննների համար տրանսֆերի են հանվել մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում նաև՝ Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին: