Կառավարությունն առաջարկում է բարձրացնել մարզի դատախազների աշխատակիցների աշխատավարձերը՝ դրանք դատավորների աշխատավարձերին համահունչ դարձնելու համար: Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցող անձանց աշխատավարձերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, մասնավորապես, դատախազության աշխատակիցների աշխատավարձերի գործակիցների փոփոխություն:

 

 

«Գործակիցների փոփոխության հիմքը հանդիսանում է նույն օրենքով հետապնդվող նպատակները՝ համահունչությունն ըստ հերթականության: Վճռաբեկ դատարան-գլխավոր դատախազ համահունչությունը կարգավորված է, մինչդեռ գործող կարգավորումներով այն գործակիցների որոշակի շեղումներով համահունչ է քննչական ծառայության հատուկ ծառայողների աշխատակիցների գործակիցների հետ»,- նշեց Մկրտչյանը;

 

 

Փոխնախարարը նշեց, որ միջազգային փաստաթղթերով այդ համահունչությունը ավելի նվազ չափով փոխկապակցված պետք է լինի դատավորների աշխատավարձերի համապատասխան գործակիցներին: «Ըստ այդմ, առաջարկվում է վերանայել գործակիցները և որոշակի փոփոխություն կատարել: Այս խնդիրը հիմնականում առաջացել է «Քննչական ծառայության մասին» օրենքի ընդունման արդյունքում»:

 

 

Օրենքի նախագծով առաջարկվում է մարզի դատախազների, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազի աշխատավարձերի համար սահմանված 7.50 գործակիցը բարձրացնել և դարձնել 8.00: