Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի և «Բեշիկթաշի» հետ միջև տեղի է ունեցել բանակցությունների առաջին փուլը:
Թուրքական Fotomac պարբերականի տեղեկությունների համաձայն՝ բանակցությունները «Լոկոմոտիվի» (1:2) դեմ խաղից առաջ տեղի են ունեցել Մոսկվայում:
25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար թուրքական կողմը պատրաստ է վճարել 3,5 մլն եվրո: Մոսկովյան թիմը դեմ չէ գումարի այդպիսի չափի: