ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից:
Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը և Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։