Համացանցում հրապարակվել է նոր տեսանյութ, որում Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահների և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունենում:
Ինչպես հաղորդվում է, հրաձգության վայրը «Բատակլան» թատրոնի մոտ գտնվող փողոցներն են:
Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի մի շարք թաղամասերում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա ու պատանդ են վերցրել հանդիսատեսին, որը եկել է «Բատակլան» համերգասրահ՝ ռոք համերգի:
Միևնույն ժամանակ, «Stade de France» մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին, երեք պայթյուն է հնչել: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է, որ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129 մարդ: Բացի այդ, ևս 352 մարդ վիրավորվել է, 99-ը՝ գտնվում է ծանր վիճակում: