ԵԽԽՎ ընդունած՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի վերնագիրն ինքնին ցույց է տալիս դրա խայտառակության չափը: Այս մասին Ազգային ժողովում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պատգամավորը հարցրեց. «Դուք հրավիրե՞լ եք Ձեզ մոտ հրավիրել եք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին և փորձե՞լ եք տեղեկատվություն ստանալ, թե ինչ է կատարվում այնտեղ և ի՞նչ դեր ունի սրանում մեր պատվիրակությունը: Չե՞ք կարծում, որ և՛ խորհրդարանը, և՛ հանրությունը պետք է ունենան ամբողջական պատասխաններ»:
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը նշեց. «Շատ ինֆորմացված եմ հարցի խնդրով, ոչ թե խայտառակություն է, այլ շատ խայտակառկություն, բայց եկեք մեղավորներ չփնտրենք՝ արդյոք հանձնաժողովն ինչպիսի գործունեություն է ծավալել: Ես դրական եմ համարում նրանց գործունեությունը: Այսօր էլ մենք միջոցներ են ձեռնարկում, որպեսզի հունվարին կայանալիք լիագումար նիստում կարողանանք ավելի գործուն մասնակցություն ունենալ: Նման խնդիրներն ԱԺ պատվիրակությունը, բնականաբար, միայնակ չէր կարողանալու լուծել»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքը ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ զրուցել է բացառապես զեկույցի մասին, նա ասել է, որ այդ «աբսուրդին անհրաժեշտ է վերջ տալ»:
«Մենք այս պահին գործ ունենք ոչ թե ԵԽԽՎ-ի, այլ Ադրբեջասնի և Թուրքիայի հետ: Եթե մտածում եք, որ մեր խորհրդարանը կամ պատվիրակությունը պիտի կարողանար միանգամից հաղթահարելի դարձնել այդ երևույթը, ես դրա կողմնակիցը չեմ: Ես չեմ ուզում ո՛չ պաշտպանվող, ո՛չ վարկաբեկող խոսքեր լսել այդ առումով»:
ԱԺ նախագահը կրկնեց, որ մեր՝ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներից կազմած պատվիրակության աշխատանքը դրական է գնահատում, քանի որ նրանց հաջողվել է 16 պատվիրակի բացատրել խնդրի էությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում