armnoc.amԾանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնել են Հյուսթոն: Կազանում կայացած ուսումնամարզական հավաքի ավարտից հետո ծանրամարտի թիմերը ուղևորվել են ԱՄՆ, որտեղ այս տարի անցկացվելու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը կանանց մրցաշարում կներկայացնեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):
Տղաներից պայքարի մեջ կմտնեն՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկում է նոյեմբերի 20-ին և կեզրափակվի 28-ին: