Հունաստանի առաջնության կենտրոնական խաղը՝ «Պանատինայկոս» - «Օլիմպիակոս» հանդիպումը չի կայացել:

Նախախաղային վարժանքի ժամանակ «Պանատինայկոսի» երկրպագուները ճայթուկներ են նետել «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստների վրա:

Գլխավոր մրցավարը ստիպված է եղել հետաձգել հանդիպումը:

Խաղին ընդառաջ բախումներ են տեղի ունեցել առանց տոմս երկրպագուների և ոստիկանների միջև, առաջինները փորձել են ներխուժել խաղադաշտ: