Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզասրահում, հանդիպել է ծնողական խնամքից զրկված սիրիացի փախստական 40 երեխաների հետ: Նրանց ցուցադրել է բռնցքամարտի իր հմտությունները, կիսվել իր փորձով: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: