Սիրիայում ռուսական ավիախմբը հնարավոր է կմեծացնի իր կազմը 10-12 մեքենայով: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմական օպերատիվ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:

 

Պարբերականն ընդգծում է, որ Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում ռուսական զորակազմն ունի «Սու-25 ՍՄ» ռմբակոծիչներ (12 մեքենա), «Սու-24Մ» և «Սու-34» ճակատային ռմբակոծիչներ (12-ական մեքենա), «Սու-27ՍՄ» և «Սու-30 ՍՄ» կործանիչներ (4-ական մեքենա): Բացի այդ, ռուսական զորակազմի տրամադրության տակ կա 12 հատ «Մի-24» ռազմական ուղղաթիռ և 3 հատ «Մի-8» բազմաթիրախ ուղղաթիռ:

 

Թերթի զրուցակիցը նշել է, որ նախքան «Սու-24»-ը խոցելու միջադեպն օդանավերը թռիչքներ են իրականացրել առանց թաքնվելու, քանի որ նրանց համար երկրից պոտենցիալ վտանգ չի եղել, իսկ կոալիցիայի օդանավերի կողմից հարձակման ենթարկվելու վտանգը ոչ ոք լուրջ չի քննարկել: